Վարչապետի որոշումներ

13 Հոկտեմբերի 2017, 1162 - Ա

ՀԱՅԿ ԱՐԶՈՒՄԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին 2017 թվականի նոյեմբերի 27-29-ը գործուղել Թուրքմենստան (Աշխաբադ)` Միջազգային էներգետիկ խարտիայի համաժողովի 28-րդ հանդիպմանը և «Ապագայի կայուն էներգիայի համար ներդրումների մոբիլիզացում և փոխադրման երթուղիների դիվերսիֆիկացում» խորագրով նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկ Հարությունյանի՝ Թուրքմենստան գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայկ Հարությունյանի՝ Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023