Վարչապետի որոշումներ

20 Հոկտեմբերի 2017, 1206 - Ա

ՄԱԿԱՐ ՂԱՄԲԱՐՅԱՆԻՆ ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանին 2017 թվականի նոյեմբերի 6-10-ը գործուղել Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա)՝ Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպվող 2-րդ Ասիական ֆինանսական համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Մակար Ղամբարյանի` Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մակար Ղամբարյանի՝ Ֆիլիպինների Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023