Վարչապետի որոշումներ

20 Հոկտեմբերի 2017, 1208 - Ա

ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԶԱՐՉՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին 2017 թվականի նոյեմբերի 15-17-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Տուբերկուլոզի վերացումը կայուն զարգացման դարաշրջանում խորագրով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջին գլոբալ նախարարական համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Լևոն Ալթունյանի և Ալեքսանդր Բազարչյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Արխիվ

2024

2023