Վարչապետի որոշումներ

20 Հոկտեմբերի 2017, 1209 - Ա

ԲՈՐԻՍ ԴԵՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ ԲԱՆԳԼԱԴԵՇԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանին 2017 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 3-ը գործուղել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն (Դաքքա)՝ ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տեղեկատվական գերմայրուղու ղեկավար կոմիտեի առաջին նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Բորիս Դեմիրխանյանի՝ Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն (Դաքքա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բորիս Դեմիրխանյանի՝ Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023