Վարչապետի որոշումներ

27 Հոկտեմբերի 2017, 1232 - Ա

ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՔՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՍԱՔԱՊԵՏՈՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանին 2017 թվականի նոյեմբերի 6-10-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր մաքսային վարչության տեղեկատվական կենտրոն և Յանշանգան մաքսային տերմինալ այցելությունների, մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների հետագա հնարավոր ձեռքբերումների վերաբերյալ չինական «Նուքտեք» ընկերության ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Սամվել Ավետիքյանի և Արմեն Սաքապետոյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սամվել Ավետիքյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 


 

Արխիվ

2024

2023