Վարչապետի որոշումներ

2 Նոյեմբերի 2017, 1245 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 623-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 23-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 623-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) 2-րդ կետում «երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2017 թվականի դեկտեմբերի 22-ը» բառերով:

Հավելված

Արխիվ

2024

2023