Վարչապետի որոշումներ

2 Նոյեմբերի 2017, 1246 - Ա

ԱՆՈՒԲԱՂ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանին 2017 թվականի նոյեմբերի 9-11-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի աշխատակցի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով:
2. Անուբաղ Համբարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Անուբաղ Համբարյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023