Վարչապետի որոշումներ

3 Նոյեմբերի 2017, 1261 - Ա

ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին 2017 թվականի նոյեմբերի 8-10-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի բնակարանային և հողի կառավարման կոմիտեի 78-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Նարեկ Սարգսյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023