Վարչապետի որոշումներ

3 Նոյեմբերի 2017, 1262 - Ա

ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԵՎ ՎԱՀԱԳՆ ԼԱԼԱՅԱՆԻ՝ ՉԵՌՆՈԳՈՐԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174 հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Համաշխարհային քաղաքացի» ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 18-20-ը Չեռնոգորիա (Սվետի Ստեֆան) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Գարեգին Մելքոնյանի և Վահագն Լալայանի՝ Չեռնոգորիա (Սվետի Ստեֆան) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Գարեգին Մելքոնյանի՝ Չեռնոգորիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
 

Արխիվ

2024

2023