Վարչապետի որոշումներ

3 Նոյեմբերի 2017, 1265 - Ա

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին 2017 թվականի նոյեմբերի 14-19-ը գործուղել Հունաստանի Հանրապետություն (Սալոնիկ)` Սևծովյան առևտրի և զարգացման բանկի աուդիտի կոմիտեի 76-րդ հանդիպմանը և Բանկի Տնօրենների խորհրդի 116-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Անանյանի` Հունաստանի Հանրապետություն (Սալոնիկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Դավիթ Անանյանի` Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023