Վարչապետի որոշումներ

3 Նոյեմբերի 2017, 1266 - Ա

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ, «Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հավելված

Արխիվ

2024

2023