Վարչապետի որոշումներ

8 Նոյեմբերի 2017, 1282 - Ա

ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին 2017 թվականի նոյեմբերի 14-17-ը գործուղել Կորեայի Հանրապետություն (Սեուլ)` Ասիական զարգացման բանկի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ԱԶԲ և ՏԶՀԿ) Ասիական և խաղաղ-օվկիանոսյան հակակոռուպցիոն նախաձեռնության «Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հակակոռուպցիոն մթնոլորտի ձևավորում» խորագրով տարածաշրջանային 9-րդ և ղեկավար կազմի 22-րդ համաժողովներին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Քրմոյանի՝ Կորեայի Հանրապետություն (Սեուլ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սուրեն Քրմոյանի՝ Կորեայի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023