Վարչապետի որոշումներ

10 Նոյեմբերի 2017, 1298 - Ա

ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱԼԻՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արտաշես Առաքելյանին 2017 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 1-ը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի օգնական Ալինա Հակոբյանին 2017 թվականի նոյեմբերի 28-30-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի կոնվենցիայի անդամ-պետությունների 7-րդ գագաթնաժողովին և դրան կից 1999 թվականի երկրորդ արձանագրության միջկառավարական կոմիտեի 12-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Արտաշես Առաքելյանինը՝ «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի Միջազգային մշակութային համագործակցության իրականացում միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ալինա Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտաշես Առաքելյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

 

Արխիվ

2024

2023