Վարչապետի որոշումներ

10 Նոյեմբերի 2017, 1304 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 572 - Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ-ի ՄԶԳ-ի միջև 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված N AAG-111-G-13-001 օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրի կատարումն ապահովող կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 572-Ա որոշման N 1 հավելվածում «Մ. Թովմասյան - ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի առաջատար մասնագետ» բառերը փոխարինել «Լ. Խաչատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի փորձագետ» բառերով:


 

Արխիվ

2024

2023