Վարչապետի որոշումներ

14 Նոյեմբերի 2017, 1312 - Ա

ԶԱՐՄԻՆԵ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Մոսկվայի ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսային համալիրի (ВДНХ) «Հայաստան» տաղավարում Հայաստանի զբոսաշրջային ոլորտի պատշաճ ներկայացվածությունն ապահովելու համար նախատեսվող աշխատանքները կազմակերպելու, համակարգելու նպատակով Զարմինե Զեյթունցյանի՝ 2017 թվականի նոյեմբերի 13-16-ը Ռուսաստանի Դաշնություն Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Զարմինե Զեյթունցյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023