Վարչապետի որոշումներ

17 Նոյեմբերի 2017, 1321 - Ա

ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Անուշ Բաբայանին 2017 թվականի նոյեմբերի 19-21-ը գործուղել Բուլղարիայի Հանրապետություն (Բուրգաս)` Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Անուշ Բաբայանի՝ Բուլղարիայի Հանրապետություն (Բուրգաս) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Անուշ Բաբայանի՝ Բուլղարիայի Հանրապետություն (Բուրգաս) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Անուշ Բաբայանի` Բուլղարիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի աշխատակազմ ներկայացնելը:

 

 

Արխիվ

2024

2023