Վարչապետի որոշումներ

20 Նոյեմբերի 2017, 1336 - Ա

ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը՝ 2017 թվականի նոյեմբերի 20-21-ը ներառյալ և 2017-2018 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասն ու լրացուցիչ արձակուրդը՝ նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ։
2. Դավիթ Լոքյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի վրա։


 

Արխիվ

2024

2023