Վարչապետի որոշումներ

24 Նոյեմբերի 2017, 1352 - Ա

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին տրամադրել 2017-2018 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ։
2. Դավիթ Տոնոյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանի վրա։

 

Արխիվ

2024

2023