Վարչապետի որոշումներ

24 Նոյեմբերի 2017, 1366 - Ա

«ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
«Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» խորագրով միջազգային համաժողովին մասնակից մի շարք պատվիրակությունների՝ 2017 թվականի հոկտեմբերի 11-13-ը Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի ընթացքում ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը` 1042.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

 

Արխիվ

2024

2023