1 Դեկտեմբերի 2017, 1388 - Ա
ԱՇՈՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին տրամադրել 2015-2016 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2017 թվականի դեկտեմբերի 4-11-ը ներառյալ, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք կազմող աշխատանքների համար հասանելիք լրացուցիչ արձակուրդը՝ դեկտեմբերի 12-18-ը ներառյալ։
2. Աշոտ Մարտիրոսյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Խաչատուր Խաչիկյանի վրա: