Վարչապետի որոշումներ

1 Դեկտեմբերի 2017, 1391 - Ա

ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանին 2017 թվականի դեկտեմբերի 11-14-ը գործուղել Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա)` Ասիական զարգացման բանկի 7-րդ միջազգային հմտությունների ֆորումին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Սահակյանի` Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Դավիթ Սահակյանի՝ Ֆիլիպինների Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023