Վարչապետի որոշումներ

11 Դեկտեմբերի 2017, 1448 - Ա

ՍՏԵՓԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական միության վիճակագրական ծառայությունների ղեկավարների աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 19-20-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023