Վարչապետի որոշումներ

11 Դեկտեմբերի 2017, 1450 - Ա

ԱՐՍԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի
18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից սահմանված պահանջներին Դամասկոսի միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության միջոցառումների համապատասխանությունն ուսումնասիրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 6-9-ը Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` ապահովել եռօրյա ժամկետում Արսեն Պողոսյանի՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023