Վարչապետի որոշումներ

12 Դեկտեմբերի 2017, 1459 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 660 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի`
1. 2017 թվականի դեկտեմբերի 16-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 25-ի «Ա. Վարդանյանի մասին» N 660 որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գործառույթների իրականացման կազմակերպումը։


 

Արխիվ

2024

2023