Վարչապետի որոշումներ

15 Դեկտեմբերի 2017, 1492 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՍԻԳՄԱ նախարարական կոնֆերանսին մասնակցելու նպատակով պատվիրակության անդամների, համաձայն հավելվածի, 2017 թվականի դեկտեմբերի 13-15-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023