Վարչապետի որոշումներ

26 Դեկտեմբերի 2017, 1536 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 229-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 30-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի N 1183-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 229-Ա որոշման հավելվածում`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «- ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «- ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերով,
բ. «– ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «– ՀՀ պաշտպանության նախարար» բառերով.
2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ա. Նինոյան - Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Բ. Հովհաննիսյան - Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով,
բ. «Լ. Կժդրյան - Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանա-սիրության ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Մանուկյան - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,
գ. «Մ. Քարամյան - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Գարեգինյան - Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով:
 

Արխիվ

2024

2023