Վարչապետի որոշումներ

12 Հունվարի 2018, 8 - Ա

ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԹԱՅԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանին 2018 թվականի հունվարի 24-28-ը գործուղել Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ)` Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային համակարգի (RIMES) աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Կարապետյանի` Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Դավիթ Կարապետյանի` Թաիլանդի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023