Վարչապետի որոշումներ

17 Հունվարի 2018, 18 - Ա

ՍԵՐԳԵՅ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԳԱՅԱՆԵ ԴԱԴԻՎԱՆՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի պահանջներին համապատասխանության գնահատման արդյունքների և հայկական կողմի տրամադրած մեկնաբանությունների քննարկմանն ուղղված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչության գնումների գործընթացի կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Դադիվանյանի՝ 2018 թվականի հունվարի 15-17-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Սերգեյ Շահնազարյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023