Վարչապետի որոշումներ

29 Հունվարի 2018, 51 - Ա

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ, ԿԼԻՄԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ - ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության հարցերով Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական Միություն ենթակոմիտեի նիստը 2018 թվականի հունվարի 30-31-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու կապակցությամբ՝ դահլիճների վարձակալության, արարողակարգային և այլ միջոցառումների, աշխատանքային ճաշի, սուրճի ընդմիջման, պաշտոնական ընթրիքի, թարգմանչական սարքերի և այլ ծախսերը` 1,202.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Արխիվ

2024

2023