Վարչապետի որոշումներ

30 Հունվարի 2018, 56 - Ա

ՔՐԻՍՏԻՆԵ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԵՎ ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ` ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների բնագավառում հայ-բուլղարական համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ Քրիստինե Բեգլարյանի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ – վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի՝ 2018 թվականի հունվարի 23-25-ը Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Քրիստինե Բեգլարյանի՝ Բուլղարիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023