Վարչապետի որոշումներ

2 Փետրվարի 2018, 65 - Ա

ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին 2018 թվականի փետրվարի 11-13-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Ալ-Մարջան կղզի)` «Սիսայդ ստարտափ սամիթ 2018» խորագրով գագաթաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Քարամյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Ալ-Մարջան կղզի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արսեն Քարամյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023