Վարչապետի որոշումներ

2 Փետրվարի 2018, 66 - Ա

ԱՂՎԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային համագործակցության բաժնի պետ Աղվան Սարգսյանին 2018 թվականի մարտի 14-17-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Աստանա)` ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդին կից աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար:
2. Աղվան Սարգսյանի` Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Աղվան Սարգսյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

 

Արխիվ

2024

2023