Վարչապետի որոշումներ

2 Փետրվարի 2018, 71 - Ա

ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ (Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդական), Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության գնդապետ Արտակ Ղազարյանի՝ 2018 թվականի հունվարի 19-21-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արտակ Ղազարյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023