Վարչապետի որոշումներ

13 Փետրվարի 2018, 117 - Ա

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Բիոֆախ 2018» օրգանական գյուղատնտեսության ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի՝ 2018 թվականի փետրվարի 14-16-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Նյուրնբերգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Ավստրիական զարգացման գործակալության միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Արմեն Հարությունյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023