Վարչապետի որոշումներ

16 Փետրվարի 2018, 138 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Վրաստանի ֆինանսների նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց հետ հարկային համակարգերի շուրջ քննարկումներին մասնակցելու նպատակով պատվիրակության անդամների՝ 2018 թվականի փետրվարի 1-2-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ վառելանյութի ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից մինչև 2018 թվականը ձեռք բերված վառելանյութի տնտեսումների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Դավիթ Անանյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հավելված

Արխիվ

2024

2023