Վարչապետի որոշումներ

16 Փետրվարի 2018, 139 - Ա

ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին 2018 թվականի փետրվարի 26-28-ը գործուղել Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա)` «ՋՍՄԱ» շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովի շրջանակներում կայանալիք ամենամյա նախարարական ծրագրին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Վահան Մարտիրոսյանի՝ Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023