Վարչապետի որոշումներ

22 Փետրվարի 2018, 158 - Ա

ԿԱՐԵՆ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանին 2018 թվականի մարտի 12-14-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Առևտրի համաշխարհային կազմակերպության քարտուղարության կողմից կազմակերպվող բարձր մակարդակի պաշտոնյաների աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Թամազյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Թամազյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

 

Արխիվ

2024

2023