Վարչապետի որոշումներ

26 Փետրվարի 2018, 178 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ (ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Պ-245-26.01.2018-ՖՎ-011/0 և Պ-2451-26.01.2018-ՖՎ-011/0) փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող):

 

Արխիվ

2024

2023