Վարչապետի որոշումներ

2 Մարտի 2018, 204 - Ա

ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուների սորտային կազմը ընտրելու և Հայաստանի Հանրապետություն ներկրման գործընթացը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի՝ 2018 թվականի փետրվարի 17-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Դոնի Ռոստով և Ստավրոպոլ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Աշոտ Հարությունյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023