Վարչապետի որոշումներ

2 Մարտի 2018, 212 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 732-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 80-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի օգոստոսի 4-ի ««Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի դեկտեմբերի 6-ի N 1074-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 732-Ա որոշման հավելվածի՝
1) «Հիմնադրի անունից առաջադրված հոգաբարձուների խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ» բառերով,
բ. «ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ» բառերով,
գ. «ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված հոգաբարձուների խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերով,
բ. «ՀՀ Գեղարքունիքի մարզպետ» բառերը փոխարինել «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերով.
3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Սոխիկյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Հ. Սարգսյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիայի դասախոս» բառերով.
4) «Ուսանողության կողմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ա. Սահակյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի և զբոսաշրջության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով,
բ. «Ա. Պասկևիչյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Մայիլյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով,
գ. «Տ. Բարխոյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Մ. Սահակյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով,
դ. «Հ. Ղասաբյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտ» բառերը փոխարինել «Է. Հովհաննիսյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով,
ե. «Ա. Արտեմյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտ» բառերը փոխարինել «Ա. Վարղամյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով:
 

Արխիվ

2024

2023