Վարչապետի որոշումներ

7 Մարտի 2018, 229 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին» N 532-Ն որոշման N 2 հավելվածում՝
1) «Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարար» պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ՝ «Դ. Տոնոյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար»,
2) ուժը կորցրած ճանաչել «Լ. Վարդանյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն» պարբերությունը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023