Վարչապետի որոշումներ

7 Մարտի 2018, 239 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման և ոչ հստակ կարգավորումների շտկման, օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, արտոնությունների կիրառման հստակեցման, ինչպես նաև վեր հանված ոլորտային ու համակարգային խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով`
1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման և ոչ հստակ կարգավորումների շտկման, օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, արտոնությունների կիրառման հստակեցման, ինչպես նաև վեր հանված ոլորտային ու համակարգային խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով իրականացնել քննարկումներ ոլորտային բոլոր գերատեսչությունների, տնտեսվարող սուբյեկտների և շահագրգիռ կազմակերպությունների հետ և յուրաքանչյուր ոլորտի համար մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ վեր հանված խնդիրների լուծման վերաբերյալ:

 

Հավելված

Արխիվ

2024

2023