Վարչապետի որոշումներ

7 Մարտի 2018, 241 - Ա

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՋԻՆ ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՏՖՈՐՄԻ «ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» ՊԱՆԵԼԻ 14-ՐԴ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2018 թվականի մարտի 15-16-ը Եվրոպական Միության Արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի 14-րդ նիստի, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված ներկայացուցչական և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

 

Արխիվ

2024

2023