Վարչապետի որոշումներ

15 Մարտի 2018, 254 - Ա

ԷՄԻԼ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանին 2018 թվականի մարտի 21-23-ը գործուղել Սլովակիայի Հանրապետություն (Բրատիսլավա)՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ինովացիոն համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Էմիլ Տարասյանի` Սլովակիայի Հանրապետություն (Բրատիսլավա) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Էմիլ Տարասյանի` Սլովակիայի Հանրապետություն (Բրատիսլավա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Էմիլ Տարասյանի՝ Սլովակիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023