Վարչապետի որոշումներ

15 Մարտի 2018, 255 - Ա

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԼԵՎՈՆ ՄԱՐԴՈՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանին 2018 թվականի մարտի 22-24-ը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին 2018 թվականի մարտի 26-29-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա, Դուբնա)՝ հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամում և «Կուրչատովյան ինստիտուտ» ռուսաստանյան գիտական կենտրոնում կայանալիք հանդիպումներին, ինչպես նաև Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի անդամ-պետությունների ֆինանսական կոմիտեի և կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Սամվել Հարությունյանի և Լևոն Մարդոյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա, Դուբնա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22.2 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի միջոցով կատարվող 01 բաժնի 04 խմբի 01 դասի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի «Համակարգի գիտական գործուղումների իրականացում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սամվել Հարությունյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023