Վարչապետի որոշումներ

7 Մարտի 2018, 237 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Հայապահպանության, Հայաստան-սփյուռք հայագիտական գործակցության ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու, սփյուռքում հայագիտության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև «Խոսնակ» ամսագրի հիմնադրման 60-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել հետևյալ անձանց՝
Պարույր Աղբաշյան - «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր, բանասեր, գրաքննադատ, հրապարակախոս
Արամ Սեփեթճյանի -«Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր, լիբանանահայ գրող, հրատարակիչ, Լիբանանի «Սիփան» հրատարակչատան տնօրեն

 

Արխիվ

2024

2023