Վարչապետի որոշումներ

21 Մարտի 2018, 273 - Ա

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին 2018 թվականի մարտի 26-28-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Դուբնա, Մոսկվա)՝ Դուբնայում Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի կառավարման բարձրագույն մարմնի կոմիտեի լիազոր ներկայացուցիչների նիստին և Մոսկվայում նախատեսվող պաշտոնական հանդիպումներին մասնակցելու նպատակով:
2. Լևոն Մկրտչյանի` Ռուսաստանի Դաշնություն (Դուբնա, Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023