Վարչապետի որոշումներ

21 Մարտի 2018, 276 - Ա

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ, ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ԽՈՐԽՈՌՈՒՆՈՒՆ ՔԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Գրիգոր Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչության հատուկ պահպանության բաժնի հրահանգիչ Վահան Խորխոռունուն 2018 թվականի մարտի 26-28-ը գործուղել Քատարի Պետություն (Դոհա)` Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայի 23-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Դավիթ Տոնոյանի` Քատարի Պետություն (Դոհա) գործուղման գիշերավարձի, օրապահիկի և մուտքի արտոնագրի հետ կապված ծախսերը, իսկ Գրիգոր Վարդանյանի և Վահան Խորխոռունու գործուղման ճանապարհածախսի, օրապահիկի և մուտքի արտոնագրի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Տոնոյանի՝ Քատարի Պետություն (Դոհա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը, իսկ Գրիգոր Վարդանյանի և Վահան Խորխոռունու կեցության ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Քատարի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Արխիվ

2024

2023