Վարչապետի որոշումներ

21 Մարտի 2018, 279 - Ա

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՅԱՑՐԱԾ ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ. ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2018 թվականի մարտի 20-21-ը «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանի վերաբերյալ կայացրած վճիռների կատարումը. վատ վերաբերմունքի արդյունավետ քննություն» խորագրով աշխատանքային քննարկմանը մասնակցելու նպատակով Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահի, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավարի, ինչպես նաև Հռոմի գլխավոր զինվորական դատախազի՝ Հայաստանի Հանրապետություն այցը կազմակերպելու կապակցությամբ պաշտոնական ճաշի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր՝ 395.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:


 

Արխիվ

2024

2023