Վարչապետի որոշումներ

23 Մարտի 2018, 287 - Ա

ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին և Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանին 2018 թվականի ապրիլի 10-13-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)՝ «Մետաքսի ճանապարհ» խորագրով բարձրաստիճան պաշտոնատար անձանց համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Վաչե Գաբրիելյանի և Ռաֆայել Ավետիսյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։

 

Արխիվ

2024

2023